Օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը նշանակվել է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի օպերային ստուդիայի գեղարվեստական ղեկավար։ Այս մասին «Հայկական ժամանակը» տեղեկացավ Կոնսերվատորիայի ռեկտոր Սոնա Հովհաննիսյանից։ Նա հայտնեց, որ դեռեւս հոկտեմբերին է այդ նշանակումն արել։
Կոնսերվատորիայի օպերային ստուդիայի գեղարվեստական ղեկավարի պաշտոնում Հասմիկ Պապյանի գործունեության սկիզբն ամփոփվել է երեկ՝ Լյուդվիգ վան Բեթհովենի 250-ամյակին նվիրված համերգով։
Օպերային ստուդիան այս տարի վերաբացվել է նոր շնչով։ Ավելի վաղ խոսելով ստուդիայի մասին՝ Կոնսերվատորիայի ռեկտորն ասել էր, որ գլխավոր նպատակն այն է, որ արտիստները բեմ բարձրանալու շատ հնարավորություններ ունենան, ազգային դիմագծով ներկայացումներն առաջին տեղում լինեն։
Կարդացեք նաև
Աղունիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» թերթի այս համարում