Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի անդամ, 65 կգ քաշային Վազգեն Թեւանյանը Բելգրադում անցկացված Աշխարհի գավաթի անհատական խաղարկության եզրափակչում միավորների 9:1 տարբերությամբ բացահայտ հաղթանակ տարավ Հունգարիան ներկայացնող Իզմայիլ Մուժուկայեւի նկատմամբ ու նվաճեց ոսկե մեդալը:
Պարգեւատրման արարողության ավարտին, երբ ավանդույթի համաձայն մրցանակակիրները հավաքվում են հաղթողի կողքին ու ու պատվանդանի վրա հիշատակի համար լուսանկարվում, 3-րդ տեղն զբաղեցրած ադրբեջանցի Հաջի Ալիեւը չցանկացավ անմիջականորեն հայտնվել հաղթող Վազգեն Թեւանյանի կողքին՝ տեղը զիջելով Ուկրաինայի դրոշի ներքո հանդես եկող Գոռ Հովհաննիսյանին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ