Լեռնային Ղարաբաղի Շուշի քաղաքի շրջանում ականազերծման միջազգային կենտրոնի ականազերծման խմբի սպա է մահացել, հայտնում են ռուսաստանյան լրատվական կայքերը՝ հղում կատարելով ՌԴ պաշտպանության նախարարությունը:
«Շուշի բնակավայրի շրջանում ճանապարհի հատվածի ականազերծումն իրականացնելիս պայթուցիկ սարքի պայթյուն է տեղի ունեցել»,- նշել է գերատեսչությունը:
Պայթյունի հետևանքով զինծառայողը ծանր վիրավորվել է: Նրան անհապաղ բուժօգնություն է ցուցաբերվել, սակայն հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին նա մահացել է: