Արցախի մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք առաքելության շրջանակներում կատարված աշխատանքների արդյունքում պարզել ենք, որ որոնողական աշխատանքների ընթացքում Հադրութի շրջանի Վարդաշատ գյուղում գտնված կնոջ մարմինը բարձր հավանականությամբ Նինա Դավիթյանն է: Ինքնությունը վերջնականորեն կհաստատվի ԴՆԹ անալիզի արդյունքներով:
Նինա տատիկը 80 տարեկան էր, ով իր ամուսնու՝ Դավիթ Դավիթյանի հետ մնացել էր Վարդաշատ գյուղի իր տանը և սպանվել ադրբեջանական զինծառայողների կողմից: Փորձաքննության նախնական տվյալներով՝ մարմնի կրծքավանդակին և աջ ձեռքին առկա են հրազենային վնասվածքներ, իսկ գլխի որոշ ոսկորներ ջախջախված են, ինչը կարող է լինել կա՛մ հրազենային, կա՛մ կոշտ առարկայի հարվածի հետևանք:
Նշեմ, որ ամուսնու ճակատագրի մասին որևէ տեղեկություն դեռ չկա:
ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյան
Կարդացեք նաև
Արցախի մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք առաքելության շրջանակներում կատարված աշխատանքների արդյունքում պարզել ենք,...
Posted by Արցախի Տեղեկատվական շտաբ / NKR InfoCenter / НКР ИнфоЦентр on 2020 թ. դեկտեմբերի 18, ուրբաթ