Լրահոս
Օրվա լրահոսը

Ալիևը էկոլոգիական աղետ է սանձազերծել, դեռ մի բան էլ ինքն է բողոքում

Դեկտեմբեր 18,2020 22:00

Վստահ եմ շատերս տհաճությամբ լսեցինք ԱՊՀ գագաթնաժողովին Ալիևի ելույթը։ Այլ քայլերի հետ նա նաև պատրաստվում է հայերի «պատճառած էկոլոգիական վնասի» գնահատում իրականացնել։

Մինչդեռ պատերազմի օրերին շրջանառվող  սպիտակ ֆոսֆորի ռումբերի կիրառության, ՀԷԿ-երի պայթեցման, բնության գերշահագործման արդյունք հանդիսացող նավթադոլարներով մեծ քանակով զենք/զինամթերք ձեռքբերելու և կիրառելու, զենքով և բռնությամբ տասնյակ հանքավայրերի խլելու, անտառների, Կարմիր գրքում գրանցված բուսատեսակների և կենդանիների համատարած ոչնչացման, էկոցիդի, հումանիտար աղետի, խոզեր կողմից դիակների հոշոտման, զոհվածների մարմինները պատշաճ չտեղափոխելու պատճառով համաճարակների տարածման վերաբերյալ փաստերը պատշաճ ներկայացնելու, դրանց հիման վրա հետևողական մասնագիտական աշխատանք կատարելու կարիք կա։

Թե ինքս, թե ոլորտի այլ մասնագետներ 44 օր և դրանից հետո բարձրաձայնել ենք բնապահպանության ուղղությամբ անհապաղ անելիքների մասին, սակայն կառավարությունը շարունակում է անգործությունը, ավելին՝ չի էլ հասկանում ասվածի կարևորությունը, ինչը փաստորեն շատ լավ հասկանում է թշնամական երկրի ղեկավարը։

Մյուս կողմից բնական է, որ այսպես պետք է լինի․ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ղեկավար կազմը բնապահպանական կրթություն և փորձ չունի՝ նախարարը հանքարդյունաբերության մասնագետ է, տեղակալներից մեկը՝ միջազգային հարաբերությունների, իսկ մյուսը՝ իրավաբանության։

Բնապահպանության բնագավառի մասնագետները Հայաստանում առնվազն 6 տարի մասնագիտական կրթություն են ստանում, անցնում են բազմաթիվ մասնագիտական բարդ առարկաներ։ Այսպիսի թույլ անձնակազմով նման կարևոր գերատեսչությունը Ալիևի դեմ հաջողություն չի կարող գրանցել։

Ի թիվս մյուս ավելի կարևոր հարցերի, հետաքրքիր է ե՞րբ է վերջապես վարչապետը անդրադառնալու շրջակա միջավայրի նախարարության անարդյունավետ գործունեությանը, ե՞րբ է ոլորտը սկսելու հակազդել թշնամուն, աշխատել, հակառակ դեպքում ինչո՞ւ են ձգում, ինչո՞ւ չեն հեռանում։

Հայկ Ակարմազյան, տ․գ․թ․

բնապահպան-ճարտարագետ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031