Լրահոս
Օրվա լրահոսը

Արայիկ Հարությունյանը ներկայացրել է նորանշանակ նախարար Հայկ Խանումյանին

Դեկտեմբեր 18,2020 19:55

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 18-ին այցելել է ԱՀ տարածքային կառավարման ու զարգացման նախարարություն և աշխատակազմին ներկայացրել նորանշանակ նախարար Հայկ Խանումյանին:

Երկրի ղեկավարը նշել է, որ հանրապետության համար այս ծանր ժամանակներում շատ պատասխանատու նշանակում է կատարում՝ հույս հայտնելով, որ նորանշանակ նախարարը կկարողանա պատվով կատարել իր առջև դրված խնդիրները:

Նախագահ Հարությունյանը բարեխիղճ աշխատանքի համար շնորհակալություն է հայտնել արդեն նախկին նախարար Ժիրայր Միրզոյանին, ով առողջական խնդիրների պատճառով ներկա չէր հանդիպմանը:

«Հայկ Խանումյանի նշանակման մեջ քաղաքական որևէ ենթատեքստ չպետք է փնտրել: Մեր երկրի համար այս ճակատագրական փուլում առաջադրված խնդիրը եղած ներուժի միավորումն է և ստեղծված սոցիալ-տնտեսական հրատապ հարցերին արագ և արդյունավետ լուծումներ տալը: Այս իմաստով  տարածքային կառավարման և զարգացման նախարարության գործառույթները մեծ են, ուստի մեծ են նաև ակնկալիքներն ու սպասելիքները»,- նշել է նախագահը:

Շնորհակալություն հայտնելով վստահության համար՝ Հայկ Խանումյանը հավաստիացրել է, որ բոլոր ջանքերը ներդրվելու են նախանշված ծրագրերը հնարավորինս շուտ կյանքի կոչելու համար:

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031