Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեզ ասում են՝ զենքերը հանձնեք, ձեր սարերը հսկեք, ես ձեր անվտանգությունը կերաշխավորեմ». Ռուս խաղաղապահի խոստումը՝ Աղավնոյի համայնքապետին

Դեկտեմբեր 18,2020 18:04

Աղավնոյի համայնքապետ Անդրանիկ Չավուշյանը տեսաուղերձով պատմել է, թե ինչ են պահանջել իրենցից ռուս խաղաղապահները. «Խաղաղապահների ընդհանուր պատասխանատուն ասաց՝ պիտի զենքերը հանձնեք: Ես էլ հարց տվեցի՝ կերաշխավորե՞ք, որ մենք նույն ձեւ զոհեր, առեւանգվողներ չենք ունենա: Ասաց՝ ես խոստանում եմ, ասացի՝ զենքս կտամ, երբ դու ապահովես այդ 5 կմ-ի պայմանագիրը: 5 կմ-ը ապահովի, ես հանգիստ լինեմ, հող մշակեմ, ապրեմ, մի քիչ ես էլ հանգստության կարիք ունեմ: Մենք էլ պաշտպանվելու իրավունք ունենք: Մենք խախտում չենք արել, ընդամենը խաղաղ բնակիչներ ենք ու երբ իրենք իրենց գործը չեն անում, մենք ստիպված մեր սարերը պահում ենք: Հիմա իրենք ասացին, որ մենք իբր թե խախտում ենք, որ չենք ենթարկվում: Ասացինք՝ եթե սա է օրենքը, կենթարկվենք, խնդիր չկա, ոչինչ, բայց մեզ պիտի երաշխիք կանգնեք, վստահ լինենք, որ անելու եք, ոչ թե առավոտ հելնենք… Ասացինք՝ չենք ուզում կոնֆլիկտներ, բայց գոնե զենքերից մի քանիսը թողնեք: Ասում է՝ չենք քննարկում, կհանձնեք զենքերը, ես կապահովեմ, խոստանում եմ»:

Համայնքապետն ընդգծել է, որ 10 մլն հայություն կա ու այդ 10 մլն-ից ոչ մեկի սրտով չէր պատահածը, չենք հաշտվում այս կորուստի հետ. «Ասացի՝ մեր ճանապարհը երաշխավորում եք, ադրբեջանցին անցնում է, կուտակումներ է անում, մեզ էլ տարեք Բաքու, ինչի՞ եք թողնում Ստեփանակերտ գան, առեւտուր անեն, ես էլ ուզում եմ այնտեղ: Ասաց՝ դա ուրիշ բան է: Ի՞նչ ուրիշ բան է, Ստեփանակերտը մայրաքաղաք է, Բաքուն էլ իրենց մայրաքաղաքն է: Ասել եմ՝ ես վախենում եմ թուրքի վայրագությունից ու միակ երաշխիքը, որին ես վստահում եմ, իմ զենքն է այս պահին: Մեզ ասում են՝ զենքերը հանձնիր, հսկիր: Զինվորի զինաթափումը նշանակում է մահ: Ինքը խոստացավ, ասաց՝ ես կապահովեմ ձեր անվտանգությունը: Վաղը առավոտյան գալու են»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031