Արցախյան երկրորդ պատերազմի մասնակից, գումարտակի հրամանատարի տեղակալ Ամրամ Մակինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այն անձինք, որոնք անհայտ ծագում ունեցող ադրբեջանական GPS սարքերի միջոցով այսօր որոշում են հայ-ադրբեջանական սահմանները՝ Կապանի և Գորիսի բարձունքները հապճեպ կերպով տալով թշնամուն, ենթարկվելու են քրեական պատասխանատվության պետական դավաճանության համար։
Ես՝ Ամրամ Մակինյանս, անելու եմ ինձնից կախված ամեն ինչ, որ իմ և իմ մարտական ընկերներ զինավորների կողմից պահված բարձունքները GPS սարքերի միջոցով թշնամուն վաճառած և Սյունիքի ողնաշարը կոտրած բոլոր անձինք հայտնվեն քրեակատարողական հիմնարկներում ցմահ դատապարտյալի կարգավիճակում»։
Կարդացեք նաև