Ցանցահենները շարունակում են կիրառել խաբեության տարբեր սխեմաներ՝ մարդկանցից գումար և անձնական տվյալներ շորթելու համար։
Վերջին շրջանում հայկական բջջային օպերատորների բաժանորդներին ուղարկվում է կասկածելի բովանդակությամբ հաղորդագրություն, որում նշված է, թե իբր վերջիններս «Samsung» ընկերության կողմից շահել են 750.000 ԱՄՆ դոլար։
Գումարը ստանալու համար բաժանորդներին առաջարկվում է իրենց բնակության հասցեն ուղարկել նամակին կցած էլեկտրոնային հասցեին։
«Տեղեկատվության ստուգման կենտրոնը» հայտնում է, որ տարածվողը խաբեություն է։ Ուսումնասիրելով «Samsung» ընկերության պաշտոնական կայքը, պարզ է դառնում, որ նման առաջարկ ընկերությունը չունի։
Կարդացեք նաև
Եվս մեկ անգամ հորդորում ենք՝ չարձագանքել կասկածելի բովանդակությամբ հայտարարություններին, անծանոթ անձանց չտրամադրել անձնական տվյալներ։
Տեղեկատվության ստուգման կենտրոն