Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Գրիգորյան․ «Սահմանազատումը կատարվում է որոշակի փաստաթղթային հիմքերի վրա»

Դեկտեմբեր 18,2020 15:44

Ինչ իրավիճակ է Կապանում եւ ինչ զարգացումներ կան, անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը տեղեկություն չունի։ Այսօր նա խորհրդարանում «Իմ քայլը» խմբակցության անդամների հետ հանդիպման է։ Մինչ հանդիպումը լրագրողները հետաքրրքվեցին Սյունիքում տիրող իրավիճակից, սակայն պարոն Գրիգորյանն ասաց, որ այդ մասին ՊՆ տեղեկատվություն կտրամադրի․ «Քանի որ ես հանդիպման եմ, այս պահին վերջին տեղեկատվություն չունեմ՝ ինչ է փոխվել, ինչ իրավիճակ է»։

Պարոն Գրիգորյանը հիշեցրեց, որ պաշտպանության նախարարը երեկ հայտարարել է, որ ՀՀ տարածքից որեւէ զիջում չի լինելու․ «Եվ բանակցություններ են ընթանում, որպեսզի այդ դեմարկացիան լինի»։

Հիշեցնենք, այսօր Կապանի որոշ դիրքեր, որոնք ՀՀ-ի անվտանգության համար բավականին շահեկան են, պետք է հանձնել ադրբեջանական կողմին։ Սա հանրության եւ հատկապես սյունեցիների շրջանում դժգոհության մեծ ալիք է բարձրացրել, քանի որ այդ դիրքերի նշանառության  տակ են հայտնվելու մի շարք գյուղեր։

Անդրադառնալով սահմանազատման եւ Սյունիքի անվտանգության թուլացման մասին հարցին, Արմեն Գրիգորյանն ասաց․ «Այս նոր միջավայրը մեզ համար ահագին խնդիրներ է ստեղծել, բայց մենք պետք է հասկանանք, որ սահմանազատում է կատարվում, եւ այն կատարվում է որոշակի փաստաթղթային հիմքերի վրա, ըստ փաստաթղթի է իրականացվում սահմանազատումը»։

Հարցին՝ սպասելի՞ էր, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը հարձակվելու է Արցախի վրա, պարոն Գրիգորյանը պատասխանեց․ «Պատերազմի գնահատական եղել է, բայց տեղի եւ ժամի մասով գնահատական չի եղել»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031