Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ելույթ ունենալով ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստում, հայտարարել է, որ այսօրվա Հայաստանի բանակը ստեղծել է ոչ թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այլ նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը:
«Այն բանակը, որը ջախջախվեց, ոչ թե Փաշինյանի բանակն էր, այլ այն բանակը, որը 20 տարում ստեղծել էին Քոչարյանը և Սարգսյանը, – ասել է Ալիևը:- Ուստի նրանք, ովքեր հիմա ցանկանում են օգտվել քաղաքական դրությունից և հարձակվեն Փաշինյանի վրա, պետք է հիշեն, որ դա նրա բանակը չէր, նա չէր հասցնի ստեղծել այն: Այդ բանակը ստեղծել են Քոչարյանը և Սարգսյանը»:
Ալիևը նաև նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին պետք է արդեն խոսել անցյալ ժամանակով: Նրա խոսքով՝ հրադադարի ռեժիմը պահպանվում է, օրեցօր «այն կլինի ավելի ամուր»:
«Պետք է լիարժեք համաձայնվեմ Վլադիմիր Վլադիմիրովիչի հետ, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին խոսելիս մենք պետք է արդեն ասենք, որ այն անցյալում է: Այն արդեն պատմություն է»,- ասել է Ալիևը:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ