Լրահոս
Օրվա լրահոսը

Սեյրան Օհանյան. Խորհրդային միությունը գոյություն չունի արդեն 30 տարի, հայ-ադրբեջանական հակամարտությունը դեռևս հանգուցալուծված չէ. այսպիսով, ի՞նչ սահմաններ գծելու մասին է խոսքը

Դեկտեմբեր 18,2020 13:13

ԼՂՀ պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի նախկին հրամանատար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար, Գեներալ-գնդապետ, Արցախի հերոս պարոն Սեյրան Օհանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանի, Արցախյան ազատագրական շարժման պատմությանը անտեղյակ, հայտարարված հրադադարից հետո ժողովրդի, բանակում ծառայող որդիների ճակատագիրը բախտի քմահաճույքին հանձնած, երկրում ստեղծված իրավիճակի թիվ 1 պատասխանատուն այժմ էլ պարտադրում է սեփական ժողովրդին, որ հայ-ադրբեջանական սահմանը պետք է գծեն թուրքերը և ադրբեջանցիները՝ իրենց նախապատվությամբ, իբրև թե հիմք ընդունելով խորհրդային միության սահմանները։

Հիշեցում

Խորհրդային միությունը գոյություն չունի արդեն 30 տարի։
Հայ-ադրբեջանական հակամարտությունը դեռևս հանգուցալուծված չէ։
Չկա երկխոսություն հակամարտող կողմերի միջև։

Այսպիսով, ի՞նչ սահմաններ գծելու մասին է խոսքը։

Եզրակացություն

Նորանկախ Հայաստանի սահմանների անձեռնմխելիությունը ոտնձգությունների ենթարկող վարչախումբն իր ղեկավարի հետ ժամ առաջ պետք է հեռանա իշխանությունից։

Իշխանության պետք է գան հայ ժողովրդի շահերը ներկայացնող ուժեր, որոնք էլ ստեղծված իրավիճակում պատասխանատվություն կստանձնեն՝ ապահովելու Հայաստանի սահմանների անձեռնմխելիությունը, բանակցային գործընթացի վերսկսումը և արտաքին, ներքին քաղաքականության մեջ պետական գործառույթների համարձակ, լիիրավ իրականացումը։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031