Շիրակի մարզից շրջափակման մեջ գտնվող ու գերի ընկած կամավորների հարազատները շարունակում են բողոքի ցույցերը։
Նրանք փակել են Գյումրի֊Երևան մայրուղու Հոռոմի խաչմերուկը, նաև Լանջիկի հատվածը, հավաքվածներ կային նաև Քեթիի հատվածում։
Նրանց պահանջը մեկն է` վերադարձնել իրենց զավակներին գերությունից։
Կարդացեք նաև
Այսօր ժամը 16.00֊ին նրանց հետ Շիրակի մարզպետարանի դահլիճում հանդիպելու է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը։
Հանդիպումը փակ է` առանց լրատվամիջոցների ներկայացուցիչների։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ