Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանը ճնշելու է հայկական կողմին, պայմաններ է ստեղծելու, որ Արցախում հնարավոր չլինի ապրել». քաղաքագետ

Դեկտեմբեր 18,2020 12:38

«Եռակողմ հայտարարությունը պատերազմը կանգնեցնելու, հրադադարի մասին է: Այն անգամ փաստաթուղթ էլ չի, որովհետեւ Արցախի կարգավիճակի մասին խոսք չունի: Ակնկալել, որ այն կրակի դադարեցում կենթադրի կամ հակամարտության լուծում` դժվար է»,-«Հոդված 3» մամուլի ակումբի առցանց քննարկման ժամանակ այսօր հայտարարեց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը՝ անդրադառնալով այն փաստին, որ Արցախի հարցով եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Ադրբեջանը շարունակում է խախտել դրա կետերը եւ տարածքային հավակնություններ ներկայացնել ոչ միայն Արցախին, այլեւ ՀՀ-ին:

Քաղաքագետի բնորոշմամբ՝ Ադրբեջանը պատերազմի ելքից հետո ցանկություն չունի որեւէ զիջման գնալու, ինչպես եւ չուներ մինչեւ պատերազմը. «Ի՞նչ է փոխվել: Տարածքները Ադրբեջանը համարում է իրենը: Նրա նպատակն է՝ ճնշում գործադրել, դիվերսիաներ, հարձակումներ, գերեվարում իրականացնել: Այս ամենն արվում է, որպեսզի ճնշեն Արցախին: Սա եղել է եւ նախկինում, եւ հիմա էլ կլինի: Իսկ ՀՀ-ում Ադրբեջանը սահմանը դնում է այնտեղ, որտեղ ուզում է, որովհետեւ հիմքը նույնն է՝ Արցախի չլուծված հարցն Ադրբեջանի տեսանկյունից: Նրանք չեն ուզում խաղաղություն, կարգավորում: Որպեսզի անեն իրենց ուզածը, ինչ-որ կերպով գրգռելու են հայկական կողմին, պայմաններ ստեղծելու, որ Արցախում հնարավոր չլինի ապրել»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031