Լրահոս
Օրվա լրահոսը

Գորիսեցիները փակել են միջպետական ճանապարհը

Դեկտեմբեր 18,2020 12:25

Դեկտեմբերի 18-ին առավոտից գորիսեցիները փակել են Իրան-Մեղրի-Կապան-Գորիս-Երեւան տանող միջպետական ճանապարհի Որոտան գյուղով անցնող հատվածը։ Ըստ լուրերի, Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղի մի հատվածը հատկացվելու է Ադրբեջանին։

Ըստ բողոքավորների, իրենք ի վիճակի են ապահովելու մարզի սահմանամերձ համայնքների անվտանգությունը։ «Այսօր նորից մեզ ասացին, որ անվտանգության գոտուց պիտի հեռանանք, հիմա պատասխան ենք պահանջում դավաճանից։ Մեզ երաշխիքներ են պետք»,–ասում են ցուցարարները։

Նրանք պահանջում են նաեւ վարչապետի եւ կառավարության հրաժարականը։

«Առանց կրակոցի պիտի լուծվի էս հարցը։ Մենք զոհեր չենք ուզում»,–ասում են գորիսեցիները։

Բողոքավորները պահանջում են հանդիպում պատասխանատու պաշտոնյաների հետ։ Նրանք վճռական են՝ չբացել միջպետական ճանապարհը մինչեւ հարցի վերջնական լուծում։

«Ուր են Սյունիքի մեր պատգամավորները, թող գան գոնե իրանք ասեն, ինչ է կատարվում։ 7 մլն դոլար դուրս գրեց ԱՅՈ-ի հանրաքվեի համար։ Բա հիմա խի չէր անում, թող հանրաքվեի դներ հարցը»,–նշում են բողոքավորները։

Հիշեցնենք, որ երեկ էլ կապանցիներն էին փակել միջպետական ճանապարհը՝ նույն պահանջով։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Լուսանկարները «Սյունյաց երկիր» թերթի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031