Լրահոս
Օրվա լրահոսը

«Ստորագրելուց չես մտածո՞ւմ հետո ինչ ես անելու, քարտեզները չես նայե՞լ». Թեւան Պողոսյան

Դեկտեմբեր 18,2020 12:17

«Ոչ միայն Արցախում, այլեւ ՀՀ սահմաններին պատրաստվեք նույն մոտեցումները տեսնել, մի բան էլ ավելին: Նրանք գնալու են մինչեւ իրենց վերջնական նպատակ, որը բոլորին է հայտնի»,-«Հոդված 3» մամուլի ակումբի առցանց քննարկման ժամանակ այսօր հայտարարեց քաղաքագետ Թեւան Պողոսյանը՝ անդրադառնալով փաստին, որ Արցախի հարցով եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Ադրբեջանը շարունակում է խախտել դրա կետերը եւ տարածքային հավակնություններ ներկայացնել ոչ միայն Արցախին, այլ ՀՀ-ին:

Թեւան Պողոսյանի խոսքով՝ եռակողմ հայտարարությունը ստորագրած ՀՀ գործադիրի ղեկավարը կրում է իր բաժին պատասխանատվությունը դրա համար. «Բա ստորագրությունը որ դրել ես, չես մտածո՞ւմ հետո ինչ ես անելու, քարտեզներին չես նայե՞լ: Հիմա մենք ինչի՞ վրա ենք զարմանում, որ թշնամին ինչ-որ բան է ուզո՞ւմ: Այն ստորագրած ամեն կողմ իր երազանքն ունի»:

Ըստ Թեւան Պողոսյանի. «Հայկական կողմի ստորագրողը զրո պարտավորություն է ստանձնել, պարզապես իր տեղը նստած է: Հարց է առաջանում, թե ինչու այսինչ գյուղում խաղաղապահ չկա: Գնայիք բանակցեիք, որ գային Հին Թաղերի եւ Խծաբերդի հատվածներում կանգնեին: Բանակցելու պատասխանատվությունը հայկական կողմի վրա է, մինչդեռ ոչ մի բան չեն արել, սխալ հրամաններ են տվել: Ռուսական կողմը Հին Թաղերն ու Խծաբերդը մինչեւ դեկտեմբերի տասներեքը մտցրել էր իր խաղաղապահների տեղակայումը ցույց տվող քարտեզի մեջ, մինչդեռ գերիների փոխանակումից հետո գյուղերը մնացին ադրբեջանական կողմի հսկողությանը: Ես լեգիտիմ իրավունք ունե՞մ մտածելու, որ ինչ որ բան այստեղ այն չէ: Ուստի հարցերը մեզանում փնտրեք, ոչ թե Ադրբեջանի գործողություններում»:

Քաղաքագետի բնորոշմամբ. «Անգամ չենք տեսել՝ հայկական կողմը ստորագրությունը դրե՞լ է այդ փաստաթղթի տակ, չգիտենք՝ գրավոր եւ բանավոր այլ գաղտնի պայմանավորվածություններ կա՞ն: Մեր հետ ազնիվ չեն: Ապաշնորհ, պարտվողական ղեկավարություն ունենք, դրա համար էլ այս օրին ենք: Շուռնուխի գյուղապետն էլ կոչ է անում գալ ու գյուղը պաշտպանել: Պատկերացրեք՝ ի՞նչ վիճակի ենք հասել»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031