«Այսօր». ԱՊՀ ղեկավարներն այսօր հեռավար կարգով կքննարկեն կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի, ԱՊՀ շրջանակում համագործակցության, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային նշանակության մի շարք հարցեր:
«Հոր մահվան պատճառով ՀՀ վարչապետը չի մասնակցի ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին»,- Aysor.am-ին հայտնեցին վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։