Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Բորելը փորձել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ եռակողմ հանդիպում անցկացնել, բայց չի ստացվել

Դեկտեմբեր 18,2020 11:51

ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ջոզեպ Բորելը փորձել է եռակողմ հանդիպում անցկացնել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ, բայց չի ստացվել: Այս մասին Բորելը հայտարարել է Բրյուսելում ԵՄ-Հայաստանի գործընկերության խորհրդի նիստից առաջ:

«Քանի որ ինձ հետ շփվել են երկու նախարարներն էլ, մենք փորձել ենք հաստատել եռակողմ կապ՝ Եվրամիություն, Հայաստան, Ադրբեջան: Դա հնարավոր չի եղել, այդ պատճառով ես երկու նախարարների հետ շփվում եմ առանձին»,- ասել է նա:

Բորելը նշել է, որ Ռուսաստանի օգնությամբ ձեռք բերված հրադադարի համաձայնությունը կանխել է հետագա մարդկային կորուստները, և այն պետք է ամբողջությամբ պահպանվի: «Բայց անցյալ շաբաթ, ցավոք, մենք երկու կողմերից էլ լսեցինք տեղեկություններ հրադադարի խախտման մասին: Կրակի դադարեցման ռեժիմի լիարժեք պահպանումը մնում է հրատապ անհրաժեշտություն»,- ընդգծել է նա:

«Եթե մենք կարող ենք ունենալ մեր դերը հաշտության, խաղաղության վերականգնման և ամրապնդման գործում՝ համալրելով Մինսկի խմբի ջանքերը, ապա ԵՄ-ն պատրաստ է դա անել,- ասել է Բորելը:- Եվրամիությունը պատրաստ է համագործակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի և ցանկացած այլ մեկի հետ՝ իր ներդրումն ունենալու Կովկասում հակամարտության խաղաղ կարգավորման գործում»:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031