Լրահոս
Օրվա լրահոսը

Վահրամ Աթանեսյան. «Մեղադրել, որ Արայիկ Հարությունյանը «խաբել է ժողովրդին»՝ արդարացի չէ. մի խնդիր է մտատանջում՝ ինչո՞ւ ՊԲ-ն չէր հետեւում երկրի նախագահի տեղեկատվական ուղեգծին»

Դեկտեմբեր 18,2020 11:47
vahram atanesyan

Արցախի խորհրդարանի նախկին պատգամավոր, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Վահրամ Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Եթե երկրի նախագահն ի լուր ամենի հայտարարում էր, որ անձամբ ռազմաճակատ է գնում որպես շարքային զինվոր, այսօր անիրազեկ ձեւացողներին պա՞րզ չէր, թե ինչ իրավիճակ է:

Երբ Արայիկ Հարությունյանը «թութակներից» լուսանկար էր հրապարակում՝ կողքին իր գլխավոր խորհրդականը, թիկունքում՝ երկու-երեք տասնյակ աշխարհազորայիններ, հասկանալի չէ՞ր, որ Հադրութը չկա:

Երբ նախագահի խոսնակը, շրջանցելով պաշտոնական տեղեկատվությունը, ֆեյսբուքում գրում էր, որ ծանր մարտեր են ընթանում Իշխանաձորի ուղղությամբ, ոչ ոք չէ՞ր ըմբռնում, որ թշնամին Լաչինի միջանցքին է մոտեցել:

Երբ նույն խոսնակը գրեց, որ մարտերն ընթանում են Ջիվանի-Կարմիր շուկա ուղղությամբ, չընկալվե՞ց, որ պատերազմն արդեն բուն Արցախում է, թշնամին մեր տան-դռանն է:

Մեղադրել, որ Արայիկ Հարությունյանը «խաբել է ժողովրդին»՝ արդարացի չէ: Պարզապես մի խնդիր է մտատանջում՝ ինչո՞ւ Պաշտպանության բանակը չէր հետեւում երկրի նախագահի տեղեկատվական ուղեգծին»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Աբրահամյան says:

    Ինչպես հետևեր, երբ տեղեկատվությունը իրականությանը չէր համապատասխանում…մնացածը պարզ է …Բացակայել է պետական մտածելակերպը բոլոր մակարդակի իշխանավորների մոտ, լուծեծ են անձնական խնդիրներ ի հաշիվ մեր Արցախի… Իսկ Թալիշը արդեն ասֆալտապատվում է…

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031