Լրահոս
Օրվա լրահոսը

Արա Զոհրաբյան. Գլխավոր շտաբի պետը պարտավոր է գործել

Դեկտեմբեր 18,2020 11:21

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանի Հանրապետության զինված ուժերն ապահովում են Հայաստանի Հանրապետության պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը (Սահմանադրության 14 հոդված):

Որպես քաղաքացի, զինված ուժերի զինվորական ամենաբարձր պաշտոնատար անձ հանդիսացող գլխավոր շտաբի պետից ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՄ ԱՆՀԱՊԱՂ ապահովել Սահմանադրությամբ նախատեսված պարտականությունների կատարումը, այն է՝ ապահովել Սյունիքի մարզի, այդ թվում՝ Դավիթ Բեկ, Կաղնուտ, Ուժանիս, Եղվարդ, Ագարակ, Դիցմայրի, Սյունիք, Գեղանուշ, Ճակատեն, Շիկահող, Ներքին Հանդ, Ծավ գյուղերի և Կապան քաղաքի սահմանների պաշտպանությունը և անվտանգությունը, հաշվի առնելով հետևյալը՝

1) ՀՀ վարչապետի, ՌԴ նախագահի և ԱՀ նախագահի միջև 09.11.2020թ. ստորագրված նվաստացուցիչ փաստաթղթում Ղուբաթլուի (Քաշաթաղի) կամ դրա որևէ մասի հանձնման մասին խոսք չկա.

2) Ադրբեջանի և Հայաստանի փոխհարաբերություններում առկա է սեփական քաղաքացիներին և սահմանամերձ բնակավայրերը պաշտպանելու անհրաժեշտություն.

3) Ամբողջությամբ լուծված չեն ռազմագերիներին փոխանակելու և մահացածներին փոխանցելու հարցերը.

4) Առկա է պետական սահմանների ճշգրտման անհրաժեշտություն:

Այս պայմաններում, զինված ուժերը չեն կարող նշված կարևոր հարցի լուծումը թողնել տեղական ինքնակառավարման մարմինների կամ քաղաքացիների ուսերին:

Քաղաքացիներին գերեվարելու կամ սպանելու ցանկացած միջադեպի համար պատասխանատվությունը կրելու է գլխավոր շտաբի պետը:

Հ.Գ. Վարչապետին չեմ դիմում, քանի որ նրա իրավասուբյեկտությունը վիճելի է:

Վարչապետի ներկայության յուրաքանչյուր օրը ծանր հարված է մեր պետականությանը»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031