Գորիսի քաղաքապետի տեղակալ Իրինա Յոլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Խոսելով հրադադարի մասին՝ Պուտինն ասել է, որ կողմերը պետք է կանգնեն այն դիրքերում, որտեղ եղել են եռակողմ համաձայնագրի ստորագրման պահին։
Ստորագրման պահին Գորիսի ինքնապաշտպանական ջոկատները՝
–26 կմ առաջ են եղել Շուռնուխի հատվածից և ամբողջ երկայնքով խրամատ փորել
–14 կմ առաջ են եղել Խնձորեսկի հատվածից և ամբողջ երկայնքով խրամատ փորել
–24 կմ առաջ են եղել Որոտանի հատվածից և ամբողջ երկայնքով խրամատ փորել։
ՀՀ օրվա իշխանությունը պահանջում է հետ նահանջել, որպեսզի՝
— ադրբեջանցին Խնձորեսկից 600 մետրի վրա հարմար տեղավորվի։
— Շուռնուխից 11 ընտանիք ստիպված լինի իր տունը ազատել՝ անցնում է թշնամուն
Կարդացեք նաև
— Որոտանի ճանապարհի մի հատվածում թշնամին իրեն տեր զգա և իրավիճակ թելադրի։
Մեկնաբանությունները թողնում եմ կարդացողին»: