Լրահոս
Օրվա լրահոսը

Վադիմ Դուբնով. Բաքուն կարող է Մոսկվայի հետ իր բանակցություններում ինչ-որ բաներ պնդել, ինչը Երեւանը չի կարող անել, առնվազն այնպիսի արդյունավետությամբ, որը պահանջում է տվյալ իրավիճակը. «Հրապարակ»

Դեկտեմբեր 18,2020 10:58

Երեկ իր մեծ ասուլիսում պատասխանելով Արցախի վերաբերյալ հարցերին, թե ինչու հենց հիմա սկսվեց պատերազմը, որն է Թուրքիայի դերը, եւ թե ինչ հետաքրքրություններ ունի Ռուսաստանը տարածաշրջանում, Վլադիմիր Պուտինը տարակուսանք առաջացնող մի քանի հայտարարություն արեց։ Մենք  ռուսաստանցի հրապարակախոս Վադիմ Դուբնովին մի քանի հարց ուղղեցինք այն մասին, թե ինչու է Ռուսաստանն այդքան բացեիբաց սկսել անտեսել Հայաստանի շահը, Հայաստան պետությանը՝ որպես գործոնի։

Ինչո՞ւ է Ռուսաստանն այսպես վերաբերվում իր ռազմավարական դաշնակցին, ՀԱՊԿում, ԵԱՏՄում իր գործընկերոջը։

– Ինչու, որովհետեւ Հայաստանը, ցավոք, պարտվեց շատ հարցերում եւ առաջին հերթին՝ քաղաքական առումով։ Եվ Հայաստանի քաղաքական ղեկավարությունն էր, որ իրեն թույլ տվեց դնել Հայաստանն այն վիճակում, որում հիմա է, որի կարծիքը Մոսկվան առաջինը չի հարցնում։ Եվ որովհետեւ Բաքուն կարող է Մոսկվայի հետ իր բանակցություններում ինչ-որ բաներ պնդել, ինչը Երեւանը չի կարող անել, առնվազն այնպիսի արդյունավետությամբ, որը պահանջում է տվյալ իրավիճակը։ Եվ Մոսկվայի հետ Երեւանի հարաբերությունները հիմա շատ ավելի թույլ են, քան կային դեռ 2 ամիս առաջ։ Եվ դրա համար էլ Պուտինը․․․ խոսում է փաստացի իրավիճակից ելնելով։ Եվ պատահական չէ, որ հիմա խաղաղապահներով շատ ավելի հետաքրքրված է հայկական կողմը, քան՝ ադրբեջանական։

Իսկ չե՞ք կարծում, որ այս հարցով պետք է մի քիչ էլ Ռուսաստանը հետաքրքրված լինի, քանի որ հայ բնակչության առկայությունն Արցախում լեգիտիմացնում է ռուս խաղաղապահների այնտեղ գտնվելը։ Բայց, ի տարբերություն Ադրբեջանի, Հայաստանը ԵԱՏՄում, ՀԱՊԿում ՌԴ գործընկերն է, «թիմի անդամը», բայց սա, կարծես թե, ոչ մի նշանակություն չունի ՌԴի համար, որն անվերջ ռեւերանսներ է անում Ադրբեջանին։

– Այո, Դուք ճիշտ եք՝ ներկա դրությամբ ՌԴ-ին շատ ավելի է հետաքրքրում Բաքվի դիրքորոշումը։ Այո, շատ կարեւոր են ԵԱՏՄ-ին ու ՀԱՊԿ-ին անդամակցությունը, եւ որեւէ մեկի համար գաղտնիք չէ, որ դեռ 2013-ին պարոն Սարգսյանը ԵԱՏՄ-ին անդամակցությունը նախապատվելի համարեց ԵՄ-ի հետ ասոցացմանը, եւ այդ ժամանակներից ոչ մի բան չի փոխվել։ Այնպես որ, կարծում եմ, Ձեր հարցը բավականաչափ հռետորական է, որովհետեւ այն այսօր չէ ծագել, այլ՝ բավականաչափ վաղուց։

Անուշ ԴԱՇՏԵՆՑ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031