Լրահոս
Օրվա լրահոսը

Մեքենայի կառավարումը կորցնելով՝ հայտնվել է երկաթուղային գծերում

Դեկտեմբեր 18,2020 10:32

Դեկտեմբերի 18-ին, ժամը 6:00-ին, Լոռու մարզի Փամբակ-Շահալի վազուրդում Ford Transit 36SQ472 համարանիշերով բեռնատար մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և ժայռից ընկել երկաթուղային գծերի օտարացված հողաշերտի վրա:

Մեքենայի վարորդի՝ վթարի հետևանքով տարբեր վնասվածքներ ստացած Էջմիածին քաղաքի բնակչի, խոսքով, մառախուղի ու մերկասառույցի պայմաններում նա կորցրել է մեքենայի կառավարումը, և մեքենան՝ սահելով, կոտրել է ճանապարհի կտրուկ թեքման մասին նախազգուշացնող երկու ճանապարհային նշաններ, ինչպես նաև բետոնե բլոկների և հողաթմբի տեսքով ցանկապատը:

Միջադեպի արդյունքում գնացքների ժամանակացույցը չի խախտվել:

Այս տարվա ընթացքում սա արդեն վեցերորդ նմանատիպ դեպքն է, երբ միայն Լոռու մարզում երկաթուղային գծերի վրա մեքենա է ընկնում:

«Հարավկովկասյան երկաթուղին» իր հերթին գնացքների երթևեկության անվտանգությունն ապահովելու համար ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները և վարորդներին կոչ է անում խստորեն պահպանել երթևեկության կանոնները:

Հարավկովկասյան երկաթուղի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031