«Ժողովուրդ ջան, խնդրում եմ, ում դուխը հերիքում է, ով զենքը ստացել է, ժամը 10:00-ին եղեք Շուռնուխում»,-ֆեյսբուքյան էջով այս գիշեր նման կոչ է հղել ՀՀ Սյունիքի մարզի Շուռնուխ համայնքի ղեկավար Հակոբ Արշակյանը։
Նա նշել է. «Եղեք Շուռնուխում, որպեսզի կարողանանք մեր տեղը պաշտպանել, հայրենիքը պաշտպանել։ 90-ականներին Շուռնուխից է սկսվել, հիմա էլի Շուռնուխի հարցն է։ Բոլորին, ով զենք ստացել է, խնդրում եմ լինել Շուռնուխում` մեր պոստերը պահելու համար, քանի որ մեր ՊՆ-ն այսօր ողջ զորքերը հանեց Շուռնուխի տարածքից։ Հրետանուց սկսած` ողջ զորքը…մնաց մեր ինքնապաշտպանական ջոկատը ու կողքից եկած մի քանի հոգի։ Եկեք մեր հողերը պաշտպանելու, հետո ուշ կլինի»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ