Լրահոս
Օրվա լրահոսը

Արմավիրի մարզում օղուց թունավորված 26 տուժողներից 17-ն ասել են, թե բողոք չունեն այդ օղին պատրաստողի դեմ. «Հայկական ժամանակ»

Դեկտեմբեր 18,2020 09:15

Արմավիրի մարզի բնակիչների թունավորման գործով կեղծ օղի պատրաստելու մեջ մեղադրվող Աշոտ Հովսեփյանն ազատ է արձակվել։

ՀԺ-ի հետ զրույցում նրա պաշտպան Գոռ Գեւորգյանը տեղեկացրեց, որ որոշումը կայացրել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Ա․ Ադամյանի նախագահությամբ՝ այդպիսով բավարարելով իր միջնորդությունը։

Գեւորգյանի խոսքով՝ ինքը փաստաբանական հարցում է հղել քրեական գործով տուժող ճանաչված 26 անձանցից 17-ին (մյուս տուժողներից ոմանց հետ կապվել չի հաջողվել, եւս 2-ը ՀՀ-ում չեն եղել), եւ վերջիններս հայտնել են, որ բողոք չունեն Աշոտ Հովսեփյանի դեմ։ Միաժամանակ նրանք չեն առարկել, որ Հովսեփյանն ազատ արձակվի, եւ նշել են, որ դա չի խոչընդոտի իրենց դատավարական պարտականությունները կատարելուն։ Հաշվի առնելով, որ նախկինում որպես կալանավորման հիմք դատարանը խոչընդոտելու ռիսկն էր արձանագրել՝ այդպիսով, այդ ռիսկը չեզոքացվել է։

Հովսեփյանն ազատ է արձակվել 2 միլիոն ՀՀ դրամ գրավի դիմաց։

Միլենա ԽԱՉԻԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031