Լրահոս
Օրվա լրահոսը

Ռազմարդյունաբերությունը պետք է դառնա մեր տնտեսության առաջատար ոլորտներից մեկը. «Հայաստանի Հանրապետություն»

Դեկտեմբեր 18,2020 09:00

«… Մեր անվտանգային պահանջները հարմարեցնում ենք տնտեսական հնարավորություններին։ Մինչդեռ պետք է, այսպես ասած, մեծ մասշտաբ վերցնենք՝ ֆիքսենք անվտանգային պահանջներն ու հեռանկարները՝ ըստ այդմ զարգացնելով տնտեսությունը։ Այս շղթայի գործարկումն ինչպե՞ս ենք պատկերացնում եւ ի՞նչ քայլեր է պետք նախաձեռնել։

«ՀՀ»-ի հարցին ի պատասխան տնտեսագետ, կառավարման փորձագետ, տ.գ.թ., դոցենտ Կարեն Սարգսյանը շեշտեց. «Նախեւառաջ պետք է ռազմական առումով հնարավորինս անխոցելի լինենք։ Եթե ժամանակին մտածեինք այս մասին, ամենայն հավանականությամբ այս պատերազմն այլ ելք կունենար։ Անհրաժեշտ է բարձր տեխնոլոգիաների կիրառմամբ սպառազինությամբ ապահովել ոչ միայն մեր բանակը, այլեւ դառնալ համաշխարհային շուկայում նմանատիպ սպառազինությունների արտահանող, այլ կերպ ասած համադրենք անհրաժեշտն օգտակարի հետ։ Ռազմարդյունաբերությունը պետք է դառնա մեր տնտեսության առաջատար ոլորտներից մեկը։ Ես վստահ եմ, որ ունենք դրա պոտենցիալը, պարզապես անհրաժեշտ է լուրջ պետական մոտեցում եւ համապատասխան քաղաքականության մշակում։ Այսպիսով հստակ կարո՛ղ են լուծվել մեր անվտանգության խնդիրները միաժամանակ տնտեսության զարգացման համատեքստում… Անհրաժեշտ է պետության կողմից արագ սահմանել հինգերորդ եւ հաջորդ սերունդների ռազմատեխնիկայի հստակ պատվերներ, հատկացնել անհրաժեշտ ֆինանսական միջոցներ, եւ այս ոլորտը կարճ ժամանակում նաեւ կնպաստի մեր տնտեսական ներուժի հզորացմանը»:

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031