Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Այդ ե­լա­կի փո­ղով թող զին­վոր­նե­րին «կաս­կա» ու զրա­հա­բաճ­կոն գներ, պարգևավ­ճար­ներն էլ տար ՀՕՊ զեն­քեր գնե­լուն. Էդուարդ Շարմազանով. «Իրատես»

Դեկտեմբեր 18,2020 08:45

ԱԺ նախ­կին փոխ­խոս­նակ, ՀՀԿ ան­դամ ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐ­ՄԱ­ԶԱ­ՆՈՎՆ ան­բա­րո­յա­կան է հա­մա­րում իշ­խա­նու­թ­յան այն բո­լոր ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րին, ո­րոնք հայ­տա­րա­րում են, թե Ար­ցա­խը հանձ­նե­լու հար­ցը նախ­կին­ներն են «գցել» Փա­շի­ն­յա­նի «գր­պա­նը»։

-Իշ­խա­նու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը հայ­տա­րա­րում են, թե նա­խորդ իշ­խա­նու­թյուն­նե­րը հա­կա­մար­տու­թյան լուծ­ման այս­պի­սի տար­բե­րակն ի­րենց «գր­պա­նը գցե­ցին»։ Ին­չո՞ւ «գցե­ցիք»։

-Ա­սող­ներն ի­րենց գլու­խը պա­տովն են տա­լիս։ Նի­կոլն ա­սել է, որ իր կե­տից է սկ­սում, ինքն էր ա­սում՝ չէ՞, որ Ա­լիևը կիրթ ու կա­ռու­ցո­ղա­կան է, ինչ ու­զի, կբա­նակ­ցի։ Բա 2,5 տար­վա մեջ ին­չո՞ւ մի օր չա­սաց, թե Ար­ցա­խը հան­ձն­ված է։ Ի­րենք 44 օր ա­սում էին՝ հաղ­թե­լու ենք, «գյոռ­բա­գյոռ» ենք ա­նե­լու։ Հո գր­պա­նը պար­տու­թյու­նը գցե­լով չէ՞։ Լավ է, չեն ա­սում, որ Ա­վա­րայ­րի ճա­կա­տա­մար­տում էլ մենք ենք պարտ­վել։ Մենք ի­րեն ժա­ռան­գել ենք ու­ժեղ Ար­ցախ, պաշտ­պան­ված սահ­ման­ներ, ու­ժեղ բա­նա­կը։ Ին­քը բա­նա­կը փո­խա­րի­նել է ե­լա­կով, մե՞նք էինք 100-ից ա­վե­լի մի­լիոն դո­լա­րով ՍՈՒ-եր գնել՝ ա­ռանց հր­թիռ­նե­րի։ Այդ ե­լա­կի փո­ղով թող զին­վոր­նե­րին «կաս­կա» ու զրա­հա­բաճ­կոն գներ, պարգևավ­ճար­ներն էլ տար հա­կօ­դա­յին պաշտ­պա­նու­թյան զեն­քեր գնե­լուն։

Նախ­կին­նե­րը թուր­քին ծն­կի են բե­րել, դու մե՛զ ես թուր­քի ա­ռաջ ծն­կի բե­րել։ Բո­լոր նրանք, ով­քեր նման հայ­տա­րա­րու­թյուն­ներ են ա­նում, պաշ­տո­նա­պես հայ­տա­րա­րում եմ՝ ան­բա­րո­յա­կան են։ Այդ ինչ­պե՞ս ե­ղավ՝ հու­լի­սյան ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի ժա­մա­նակ մեր բա­նակն ա­մե­նահ­զորն էր, Նի­կոլն էլ մար­շալ Ժու­կովն էր, ինքն էր այդ պա­տե­րազ­մը ղե­կա­վա­րում, հի­մա, որ պարտ­վել են, նախ­կին­նե­րի՞ն են է­լի հի­շել։

Իր ղե­կա­վա­րած ար­տա­քին գոր­ծե­րի նա­խա­րա­րու­թյունն ապ­տա­կեց ի­րեն՝ ա­սե­լով, որ Շու­շիի հար­ցը բա­նակ­ցու­թյուն­նե­րում եր­բեք չի քն­նարկ­վել։ Մեր ժա­մա­նակ Շու­շիի, Հադ­րու­թի, Մեղ­րիի հարց քն­նարկ­վե՞լ է։ Ցույց տվեք նման փաս­տա­թուղթ։

Ե­թե գի­տեիր, որ պարտ­վե­լու ես, այդ 5000 ե­րե­խե­քի գլուխն ին­չո՞ւ կե­րար, որ քեզ դա­վա­ճան չա­սե՞նք։ Ո՞ւմ հարց­րիր նման փաս­տա­թուղթ ստո­րագ­րե­լիս։ Գա­յիր, ա­սեիր՝ ժո­ղո­վուրդ, այս վի­ճակն է, ի՞նչ ա­նեմ։ Բա 3 մլն վար­չա­պետ կար, ու՞մ հարց­րիր։

-Հի­մա քն­նարկ­վում է նաև այն հար­ցը, թե ով է ար­տա­հերթ ընտ­րու­թյուն­ներն անց­կաց­նե­լու։ Փա­շի­նյանն ա­մեն ինչ ա­նում է, որ կամ ին­քը, կամ «իր մար­դը» լի­նի իշ­խա­նու­թյան, որ իր ձևով կազ­մա­կեր­պի ընտ­րու­թյուն­նե­րը։ Դրան զու­գա­հեռ իշ­խա­նու­թյու­նը հայ­տա­րա­րում է, թե Վազ­գեն Մա­նու­կյա­նը չի կա­րող լի­նել ար­դար ընտ­րու­թյուն­նե­րի ե­րաշ­խա­վոր, քա­նի որ նրա շուր­ջը հա­վաք­ված մար­դիկ ընտ­րու­թյուն­ներ են կեղ­ծել։

-Այ, հո­ղա­տու, բա որ կեղ­ծել ենք՝ ո՞նց քո նմա­նը հայ­տն­վեց խոր­հր­դա­րա­նում։ Կա­րո՞ղ է ման­կու­թյանս ե­րա­զանքն է ե­ղել, որ Փա­շի­նյա­նը ԱԺ պատ­գա­մա­վոր դառ­նա։ Ե­թե կեղ­ծել ենք, ին­չո՞ւ 2017-ի ընտ­րու­թյուն­նե­րը չես բո­ղո­քար­կել։ Հո ա­սե­լով չէ՞։ Ին­քը այդ «կեղծ­ված» խոր­հր­դա­րա­նի կող­մից չի՞ վար­չա­պետ ըն­տր­վել։ Այդ «կեղ­ծա­րար­նե­րի» 80 տո­կո­սը հի­մա իր կող­քին է, թե՞ որ ի­րեն են ծա­ռա­յում, հիմ­նադ­րամ­նե­րին մուծ­վում են, ու­րեմն լավն են։ Այս կար­գի բո­լոր հար­ցե­րը երկ­րոր­դա­կան են, հի­մա հիմ­նա­կան օ­րա­կար­գից չպետք է շեղ­վել՝ հե­ռաց­նել Նի­կոլ Փա­շի­նյա­նին և մեր գե­րի­նե­րի հար­ցը լու­ծել։

Զրույ­ցը՝ Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱ­ՆԻ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031