Ռուսաստանահայ գործարար Կամո Ավագումյանը դատի է տվել ՀՀ Կառավարությանը եւ Երեւան համայնքին։ Նա դիմել է Վարչական դատարան՝ որոշումն անվավեր ճանաչելու պահանջով։ Այս մասին տեղեկանում ենք դատական տեղեկատվական համակարգից։
Ավագումյանի ներկայացուցիչ Գեւորգ Հարությունյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ իր վստահորդը տարիներ առաջ Հաղթանակի զբոսայգու մոտակայքում հողամաս է ձեռք բերել, որից հետո՝ ե՛ւ 2019-ին ե՛ւ 2020-ին դիմել է քաղաքապետարան շինթույլտվություն ստանալու համար, սակայն մերժվել է։
«Մերժման պատճառաբանությունն այն է, որ 2004 թվականին քաղաքապետի կողմից որոշում է կայացվել, որով այդ հողատարածքի նկատմամբ հատուկ իրավական ռեժիմ է կիրառվել, ինչը ենթադրում է, որ այդտեղ կառուցապատումները սահմանափակված են»,- նշեց Հարությունյանը՝ հավելելով, որ հայցով ցանկանում են առոչինչ ճանաչել այդ որոշումը։
Նիկոլայ ԱՎԵՏԻՍՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում