Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Նոր իրավիճակում Ադրբեջանը գտնում է, որ համաձայնագրում առկա կետով Նախիջեւանի հետ տարանցիկության հնարավորություն է ստեղծվելու. «Հայաստանի Հանրապետություն»

Դեկտեմբեր 18,2020 08:15

«Թուրքիայի ու Ադրբեջանի էներգետիկայի նախարարները դեկտեմբերի 15-ին պայմանագիր են ստորագրել Իգդիր-Նախիջեւան գազատարի կառուցման վերաբերյալ: Ըստ նախագծի, Թուրքիայի տարածքով պետք է գազ հասցվի Ադրբեջանի հետ ցամաքային սահման չունեցող Նախիջեւանի Ինքնավար Հանրապետություն:

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հետ զրույցում թուրքագետ Անուշ Հովհաննիսյանը նշեց, որ ներկայումս Նախիջեւանին գազ է մատակարարվում հարեւան Իրանի տարածքով հետեւյալ սխեմայով, Ադրբեջանը գազը մատակարարում է Աստարա՝ Իրան, իսկ վերջինս էլ՝ Նախիջեւանին, իրեն պահելով 15 տոկոսը որպես տարանցիկության վարձավճար։ Այսօր ստեղծված նոր իրավիճակում Ադրբեջանը գտնում է, որ համաձայնագրում առկա կետով Նախիջեւանի հետ տարանցիկության հնարավորություն է ստեղծվելու, սակայն հստակեցված չէ, թե ինչ ի նկատի ունեն եւ ինչ է ենթադրում տարանցիկությունը։

Նախիջեւանն Ադրբեջանի համար պրոբլեմ է նաեւ այն առումով, որ Թուրքիայի «Ազգային ուխտ» կոչված փաստաթղթով այդ տարածքը թուրքերը համարում են իրենցը։ Հիշեցնենք, որ Ազգային ուխտը կամ Միլլի Միսաքը Թուրքիայի հանրապետության հիմնադրման փաստաթուղթն է՝ ընդունված դեռեւս Աթաթուրքի կողմից։ «Դրա վերանայման մասին շարունակաբար բարձրաձայնում է Էրդողանը։ Նա բազմիցս ընդգծում է, որ ըստ այդ փաստաթղթի ամեն ինչ չէ, որ գտնվում է Թուրքիայի սահմաններում։ Փաստորեն Էրդողանը հայտ է ներկայացնում վերանայելու այն, համաձայն որի Թուրքիայի կազմում պետք է լինեն Կիպրոսը, Իրաքի Մոսուլի վիլայեթը, Սիրիայի հյուսիսը, ինչպես նաեւ Նախիջեւանը։ 1938 թվականին Սիրիայի Ալեքսանդրեթի (Հարավային Կիլիկիա) սանջակը բռնակցվեց Թուրքիային։ Այդ փաստաթղթի համաձայն Նախիջեւանը դիտարկվում է ոչ թե որպես Ադրբեջանի, այլ Թուրքիայի տարածք»,- պարզաբանեց Հովհաննիսյանը»:

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031