Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր սահմանված կարգով, հաշվի առնելով «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Վահե Սեյրանի Դանիելյանի ինքնաբացարկի դիմումը, կազմել է արձանագրություն՝ «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավոր Արամ Խաչատրյանի մանդատը «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի թիվ 9 տարածքային ընտրական ցուցակի առավելագույն ձայներ ստացած հաջորդ թեկնածու Վանիկ Սիրակի Օհանյանին տալու վերաբերյալ։
Մեկ այլ արձանագրությամբ՝ Ազգային Ժողովի «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավոր Արգիշտի Մեխակյանի մանդատը փոխանցվել է «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի թիվ 6 տարածքային ընտրական ցուցակի առավելագույն ձայներ ստացած հաջորդ թեկնածու Կարեն Ժիրայրի Գրիգորյանին։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կազմել է նաև արձանագրություն՝ Երևանի ավագանու «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած ավագանու անդամ Կարինե Փանոսյանի մանդատը «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Գևորգ Հովհաննեսի Աճեմյանին տալու վերաբերյալ:
Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողով