ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Այսօր Երևանից Արցախ վերադարձին կրկին այցելեցինք Աղավնո համայնք` համոզվելու, որ վերականգնվել է էլեկտրաէներգիայի մատակարարումը: Աղավնոյում լույս կա»:
Հիշեցնենք, որ օրեր առաջ հայտնի դարձավ, որ պատերազմից հետո գյուղը մնում էր էլեկտրականությունից, բնական գազից զրկված, սակայն բնակիչները չեն պատրաստվում լքել իրենց տները և ստանձնել են գյուղի անվտանգության ապահովումը։
Աղավնո կամ Արիավան համայնքը գտնվում է Բերձորի միջանցքի սկզբնամասում՝ հանդիսանալով Արցախի և Հայաստանի կապող օղակը։
Կարդացեք նաև
Մարմասները՝ CIVILNET-ի տեսանյութում:
Այսօր Երևանից Արցախ վերադարձին կրկին այցելեցինք Աղավնո համայնք` համոզվելու, որ վերականգնվել է էլեկտրաէներգիայի մատակարարումը: Աղավնոյում լույս կա: #ԱպրելուԱրցախ
Posted by Մանե Թանդիլյան - Mane Tandilyan on 2020 թ. դեկտեմբերի 17, հինգշաբթի