Բելգրադում ազատ ոճի ըմբշամարտի Աշխարհի գավաթի անհատական խաղարկությունում Հայաստանի հավաքականը երկու մեդալ նվաճեց: 57 կգ քաշային կարգի եզրափակչում Արսեն Հարությունյանը չկարողացավ արժանի դիմադրություն ցույց տալ աշխարհի կրկնակի չեմպիոն, Ռուսաստանի ներկայացուցիչ Զավուր Ուգուեւին եւ բավարարվեց արծաթե մեդալով:
70 կգ քաշային կարգում Արման անդրեասյանը բրոնզի համար պետք է գոտեմարտեր ռուսաստանցի Գերման Վալիեւի հետ: Սակայն մրցակիցը չներկայացավ եւ հաղթանակը շնորհվեց հայաստանցուն:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ