«Մենք իրավունք չունենք անմասն մնալու, որովհետեւ մենք կորցնում ենք պետություն, պետականություն, կորցնում ենք մեր երկիրը»,- այսօր Աջափնյակից մեկնարկած «Արժանապատվության երթի» ավարտին իր ելույթում հայտարարեց ոստիկանության գնդապետ Սայաթ Շիրինյանը՝ հավելելով, որ անիշխանության պատճառով ՀՀ սահմաններին հաճախ սովորական քաղաքացին է մի թիզ հողի համար կռիվ տալիս:
Սայաթ Շիրինյանի գնահատմամբ, Նիկոլ Փաշինյանը պատրաստ է բախումների տանել, բայց ի պատիվ շարժումը ղեկավարողների՝ բախումներից խուսափում ենք. «Խոհեմորեն առաջնորդում են՝ խուսափելով այդ բախումներից, բայց դա չի նշանակում, որ վախենում են, բախում են ուզում՝ բախում կստանան»։
Դիմելով ոստիկանության ծառայողներին, բանախոսն ասաց, որ նշեց, որ նրանք ունեն ապիկար եւ ապաշնորհ ղեկավարություն, որն այսօր ծառայում է ազգադավ իշխանությանը. «Դուք ծառայում եք մեկին, որ առանց աչք թարթելու 5000-ից ավելի զոհեր տվեց, ծառայում եք մեկին, որը ձեր գործընկերներին զոհեց։ Մի մոռացեք նաեւ ձեր գործընկերներին, որոնք պատերազմի ժամանակ զոհվեցին եւ ո՞ւմ շնորհիվ. այս ապաշնորհ, ազգադավ իշխանության, նաեւ այդ իշխանությանը ստրկաբար ծառայող ձեր ղեկավարության»։
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ