«Հայրենիքի փրկության շարժման» երթը վաղը կմեկնարկի Գարեգին Նժդեհի հրապարակից, 19.00-ից: Երթի մասնակիցները ջահերով ու մոմերով, շարժվելու են Եռաբլուր: «Լինելու է լուռ, մեր հերոսների հիշատակի խնկարկման երեկո: Շաբաթ օրը Ազատության հրապարակում ժամը 15.00-ին լինելու է կարճատեւ հանրահավաք, որից հետո Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մատուցվելու է հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ մեր բոլոր նահատակների, հերոսների»,- ասաց Գեղամ Մանուկյանը՝ «Արժանապատվության երթի» ավարտին:
Հիշեցնենք, որ երեքշաբթի օրվանից հանրապետությունում հայտարարվել է գործադուլ եւ դասադուլ, երեքշաբթի օրը կլինի «վճռական հեռացման օրը»՝ շրջափակելով կառավարության շենքը:
«Իմ աղջիկը 2018-ի ապրիլ-մայիսին սովորում էր Հերացու դպրոցում, այնտեղ դասավանդում էր Ռոբերտ Աբաջյանի տատը. աղջկաս դասընկերներից շատերը, ինչպես նրանց հասակակիցները, իջան փողոց, բերեցին Նիկոլին իշխանության, իսկ երկու տարի հետո աղջկան դասընկերներից 4-ն արդեն չկան: Չկա հրետանավոր Աբոն, չկան նրա մյուս երեք ընկերները…»,- ասաց Գեղամ Մանուկյանը՝ հորդորելով երեքշաբթի օրը միահամուռ մասնակցել դասադուլի եւ գործադուլի, որպեսզի արժանապատիվ Հայաստան կառուցենք. «2018-ի ապրիլին փողոց փակելուն մասնակցել են, բայց այսօրվա դպրոցականներ հիշեք, 2,5 տարի առաջ բերեցին մեկին, որի դավաճանությամբ ընկան շատ-շատերը, որոնք այդ օրերին դպրոցում էին սովորել»:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ