Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Հայրենիքի փրկության շարժումը» մինչեւ երկուշաբթի օրը ժամանակ տվեց Արթուր Դավթյանին՝ Նիկոլ Փաշինյանին կալանավորելու համար

Դեկտեմբեր 17,2020 20:44

«Հայրենիքի փրկության շարժումը» ՀՀ Գլխավոր դատախազության դիմաց սկսելու է անժամկետ նստացույց՝ Նիկոլ Փաշինյանին հարցաքննելու եւ կալանավորելու իբրեւ պետական դավաճանի, պահանջով, եթե Արթուր Դավթյանը մինչեւ երկուշաբթի օրը մեղադրանք չառաջադրի եւ չկալանավորի Նիկոլ Փաշինյանին: Այս մասին, այսօր, «Արժանապատվության երթի» ժամանակ հայտարարեց շարժման իրավական հանձնախմբի նախագահ, «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը։ Ըստ նրա, մենք գործ ունենք ոչ թե մեկ մարդու դավաճանության հետ, այլ համալիր գործողությունների, ինչի արդյունքում ունենք այն, ինչ ունենք: Պետական դավաճանությանը մասնակիցների ցուցակը կհրապարակվի երկուշաբթի օրը:

Նա հրապարակեց երեկ, ՀՀ գլխավոր դատախազին ուղղված նամակի բովանդակությունը եւ այսօր ՀՀ գլխավոր դատախազից այսօր ստացած պատասխանը. «ՀՔԾ-ում հարուցված քրեական գործի շրջանակներում արդյոք հարցաքննվե՞լ է Նիկոլ Փաշինյանը, թե՞ ոչ, ինչպիսի՞ դատավարական  կարգավիճակ ունի Նիկոլ Փաշինյանն այս քրեական գործում, իսկ եթե չի հարցաքննվել, ապա ինչո՞ւ. քանի որ քրեական գործը հարուցված է նոյեմբերի 21-ից մինչեւ այժմ գոնե մեզ հայտնի չէ որեւէ քննչական գործողություն՝ իրենց կողմից հարուցված պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, իսկ իրականում պատմական պետական դավաճանություն անելու համար։ Հարց տվեցինք՝ արդյոք առգրավվե՞լ է Նիկոլ Փաշինյանի կողմից իշխանության լիազորությունների յուրացման միջոցով ԳՇ-ին տված՝ պատերազմի 3-րդ օրը ՀՀ զինված ուժերի համալրումը դադարեցնելու մասին հրամանի ձայնագրությունը, թե՞ ոչ։ Մյուս հարցը՝ արդյոք առգրավվե՞լ է ՀՀ ՊՆ 0038 հույժ գաղտնի հրամանը, թե՞ ոչ։ Չորրորդ հարցը՝ այս քրեական գործի շրջանակներում հարցաքննվե՞լ է ՀՀ ԳՇ պետը»։ Դատախազության պատասխանն էլ այսպիսին է. «Մեր կողմից բարձրացված հարցերը այս պահին ելնելով գործի շահերից՝ հրապարակման ենթակա չեն։ Սակայն միեւնույն ժամանակ հայտնում են, որ արդեն իսկ ձեռնարկվել են ինչպես նաեւ ներկայումս ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցները քրեական գործի լրիվ, օբյեկտիվ եւ բազմակողմանի նախաքննության բոլոր հանգամանքները, այդ թվում՝ մեր կողմից իրեն երեկ հանձնված հանգամանքները բացահայտելու նպատակով։ Հաշվի առնելով այս քրեական գործի նկատմամբ հանրային հետաքրքրվածությունը եւ ուշադրությունը՝ խոստանում են առավելագույնս հրապարակային ձեւով ներկայացնել այս քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բոլոր տվյալները»։

Արթուր Ղազինյանը հայտարարեց, որ հաշվի առնելով դատախազության կառուցողական մոտեցումը ՀՀ գլխավոր դատախազին մինչեւ երկուշաբթի օրը ժամը՝ 14։00-ն ժամանակ են տալիս՝ Նիկոլ Փաշինյանին հարցաքննության հրավիրելու համար. «Հրավիրել Նիկոլ Փաշինյանին, նրան տալ կասկածյալի կարգավիճակ, անհապաղ ձերբակալել Փաշինյանին պետական դավաճանության մեղադրանքով, այնուհետեւ կասեցնել նրա լիազորությունները ՀՀ վարչապետի պաշտոնում։ Հաջորդ քայլը Նիկոլ Փաշինյանին Քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածով պետական դավաճանի մեղադրանքի առաջադրում եւ կալանքը, որպես խափանման միջոց կիրառելու պահանջ»։

Ըստ բանախոսի, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր եզակի հնարավորություն ունի՝ մտնել Հայաստանի պատմության մեջ, որպես Հայաստանի իրավական կարգը վերականգնող եւ պետական դավաճանին ձերբակալող անձ եւ քանի որ իրավիճակն արտառոց է, դատախազությանը տրված ժամկետը բավական սուղ է:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031