Լրահոս
Օրվա լրահոսը

«Պատրաստվում եմ հաց ուտել, դրա մասին չեմ մտածում». ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար

Դեկտեմբեր 17,2020 21:01

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է «Քաղաքացու իրավունքների պաշտպան» հ/կ-ի ղեկավար Կարեն Հեքիմյանի հայցադիմումը եւ անվավեր  ճանաչել ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի թիվ 43 որոշումը, դադարեցրել ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանի լիազորությունները:

Aravot.am-ը հեռախոսով փորձեց մեկնաբանություն ստանալ պարոն Գեւորգյանից, երբ ասացինք, որ Կարեն Հեքիմյանի հայցը բավարարվել է, ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարն այս կերպ արձագանքեց. «Ով է Կարեն Հեքիմյանը, հիմա ինքը բավարարվա՞ծ է…»:

Հարցրինք՝ ինչ-որ բան պատրաստվո՞ւմ է անել: «Ես նոր տուն եմ եկել եւ պատրաստվում եմ հաց ուտել»,-ասաց նա: Նորից շեշտեցինք, որ դատարանի վճռով իր լիազորությունները դադարեցված են, ինչը համապատասխան հետեւանքներ է ենթադրում, Գեղամ Գեւորգյանը նորից կրկնեց. «Ասացիք, ես էլ ասում եմ՝ պատրաստվում եմ հաց ուտել, այդ մասին չեմ մտածում…Ինչու եք շարունակում»:

Հիշեցնենք, որ Գեղամ Գեւորգյանը միաժամանակ «Էվոկա» բանկի խորհրդի նախագահի տեղակալն է, եւ «Հիմնադրամների մասին օրենքով, իսկ ԵՊՀ-ն հիմնադրամ է, իրավունք չուներ  այլ վճարովի աշխատանք կատարել, ինչի մասին նախապես չէր տեղեկացրել ԵՊՀ հոգաբարձուների խորհրդին:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Գեղամ Գեւորգյանի լուսանկարը՝ ԵՊՀ-ի կայքից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031