Լրահոս
Օրվա լրահոսը

«Նիկոլ Փաշինյանն այսօր ձեռնտու է միայն Ադրբեջանի եւ Թուրքիայի իշխանություններին». Արծվիկ Մինասյան

Դեկտեմբեր 17,2020 19:44

«Նիկոլ Փաշինյանն այսօր ձեռնտու է միայն Ադրբեջանի եւ Թուրքիայի իշխանություններին, նա իրավունք չունի ներկայացնելու մեր ժողովրդին եւ ՀՀ-ն»,- «Արժանապատվության երթի» ժամանակ, ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը՝ հավելելով, որ մինչեւ Նոր տարի Նիկոլ Փաշինյանը պետք է հեռացվի իշխանությունից: Ըստ նրա, կարեւոր է, որ տարեմուտի ուղերձում ժողովրդին դիմող վարչապետը հույս, հավատ, սեր, վստահություն հաղորդի ապագայի նկատմամբ, մինչդեռ Նիկոլ Փաշինյանը կոտրել, ջարդել, ավերել է բոլորին եւ չի կարող 2021 թվական մտնել որպես ՀՀ վարչապետ:

Նա վստահ է, որ հաշված օրերի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հեռացվելու է իշխանությունից, երկրում հաստատվելու է ազգային իշխանություն, որը տեր է կանգնելու զինվորներին, որոնց Նիկոլ Փաշինյանն ու իր ֆեյքային բանակը հետեւողականորեն փորձում են նսեմացնել եւ ոչնչացնել:

«Հայ զինվորը հերոս է, հայ գեներալը հերոս է, հայ մարդը հերոս է»,- ասաց Արծվիկ Մինասյանը՝ հավելելով, որ նրանց իրենց ապիկար որոշումներով նսեմացնող իշխանությունը իրավունք չունի շարունակել մնալ իշխանության ղեկին: Նա Սփյուռքին էլ հորդորեց՝ ոտքի կանգնել, քանի որ Սփյուռքն էլ է խաբված ու դավաճանված, քանի որ երկու ամիս առաջ իրենց ողջ ներուժով՝ ֆինանսական, մարդկային, դիվանագիտական, կանգնած էին Հայաստանի կողքին:

ԲՀԿ-ական պատգամավոր Շաքե Իսայանն էլ նկատեց՝ Նիկոլ Փաշինյանը պետք է գնա, որպեսզի երկրի անվտանգությունն ապահովելու համար նոր հնարավորություն ստեղծվեն, Հայաստանի ռազմավարական դաշնակիցների հետ հարաբերությունները կարգավորելու համար էլ նոր հնարավորություն ստեղծվի, նաեւ համախմբվելու, քաղաքացիական համերաշխությունը վերականգնելու, Հայաստանի ու Արցախի դեմքն ու արժանապատվությունը փրկելու համար հնարավորություն ստեղծվի: Պատգամավորը կոչ արեց՝ փողոց դուրս գալ եւ համախմբվել՝ հանուն արժանապատիվ ապագայի, քանի որ պարտված ղեկավարը դա անել չի կարող:

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի գնահատմամբ էլ՝ Արցախն ու Հայաստանը չեն կարող թուրքի առաջ ծնկած մնալ, ուստի Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա:

Երթի մասնակիցները Օրբելի 23 հասցեում գտնվող Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոնի մասնաշենքի մոտ «ամոթ» վանկարկեցին, քանի որ իրենց համոզմամբ՝ այդտեղից է ղեկավարվում սոցիալական ցանցերում նաեւ զինվորներին, զինվորների մայրերին նվաստացնող արշավը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031