Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակը եղել, կա և լինելու է  Արցախի պետականության ու նրա ժողովրդի անվտանգության հիմնական երաշխավորը. Արցախի ԱԳՆ

Դեկտեմբեր 17,2020 20:03

Հարց` Ինչպե՞ս կմեկնաբանեք ռուսական «Կոմերսանտ» թերթին տրված Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցչի մեկնաբանությունն այն մասին, որ «հայկական ուժերը պետք է դուրս բերվեն Ղարաբաղից»։

Պատասխան` Ադրբեջանական կողմի նման պնդումները նպատակ ունեն աղավաղել նոյեմբերի 9-ի հրադադարի մասին եռակողմ հայտարարությունը և շարունակությունն են հանդիսանում վերջին շրջանում այդ երկրի զինված ուժերի կողմից ձեռնարկվող սադրիչ գործողությունների, որոնց նպատակն է խաթարել Ռուսաստանի միջնորդական ջանքերն ու խաղաղապահ առաքելությունը։

Միևնույն ժամանակ, նշենք, որ Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակը եղել, կա և լինելու է  Արցախի պետականության ու նրա ժողովրդի անվտանգության հիմնական երաշխավորը։ Նոյեմբերի 10-ին ՌԴ միջնորդությամբ հրադադարի հաստատումից հետո Արցախի Պաշտպանության բանակը ռուսական խաղաղապահ ուժերի հետ համատեղ շարունակում է հակամարտության գոտում կայունության և խաղաղության ապահովմանն ուղղված իր առաքելությունը։

Արցախի Արտաքին գործերի նախարարություն

 

❓ Հարց` Ինչպե՞ս կմեկնաբանեք ռուսական «Կոմերսանտ» թերթին տրված Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցչի մեկնաբանությունն այն մասին, որ...

Posted by Արցախի Արտաքին գործերի նախարարություն / Artsakh Ministry of Foreign Affairs on 2020 թ. դեկտեմբերի 17, հինգշաբթի

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031