Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը մշտապես աջակցում է Չինաստանին՝ «մեկ Չինաստանի» քաղաքականության իրականացման հարցում. Ավետ Ադոնց

Դեկտեմբեր 17,2020 20:55

Դեկտեմբերի 17-ին արտգործնախարարի տեղակալ Ավետ Ադոնցը հանդիպում ունեցավ Չինաստանի դեսպան Ֆան Յոնի հետ: Հանդիպմանը կողմերը քննարկեցին երկկողմ օրակարգին, ինչպես նաև տարածաշրջանային իրավիճակին առչնվող հարցեր:

ԱԳ նախարարի տեղակալը դեսպանին տեղեկատվություն հաղորդեց թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախում առաջացած իրավիճակի և դրա հասցեագրման ուղղությամբ ձեռնարկվելիք գործողությունների վերաբերյալ: Անդրադարձ կատարվեց տարածաշրջանային անվտանգության և կայունության խնդիրներին:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը նշեց, որ Չինաստանի հետ համագործակցության խորացումը ՀՀ արտաքին քաղաքականության առաջնայնություններից է, և կողմերն արդյունավետ կերպով փոխգործակցում են միջազգային կազմակերպությունների շրջանակներում: Հայաստանը մշտապես աջակցում է Չինաստանին՝ «մեկ Չինաստանի» քաղաքականության իրականացման հարցում:

ՉԺՀ դեսպան Ֆան Յունը նշեց, որ Հայաստանի և Չինաստանի ավանդական բարեկամական հարաբերությունները նպաստում են համագործակցության առաջխաղացմանը բոլոր ուղղություններով: Դեսպանը նշել է, որ Չինաստանը հավատարիմ է պետական ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ հարգանքի սկզբունքին, Չինաստանը և Հայաստանը մշտապես աջակցում են միմյանց առանցքային կարևոր հարցերում:

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին Հայաստանի և Չինաստանի միջև երկկողմ օրակարգը հարստացնելու և առկա երկխոսությունն առավել ակտիվացնելու, ինչպես նաև՝ առևտրի, ներդրումների և տեխնիկատնտեսական ոլորտներում հետագա համատեղ աշխատանքների ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերի շուրջ:

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031