Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արցախից ուսուցչուհին հիմա էլ Դիլիջանում է դասընթացներ անկացնում արցախցի երեխաների համար

Դեկտեմբեր 17,2020 18:35

Սոսե Քոչարյանը Դիլիջան է եկել Արցախի Մարտունու շրջանից՝ սեպտեմբերի 27 -ին Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմի պատճառով։

Երեք մեծահասակով և չորս երեխայով Սոսեի ընտանիքը մի շաբաթ Երևանում մնալուց հետո, արդեն երկու ամիս է՝ Դիլիջանի Կենտրոնական բանկի հյուրանոցում են բնակվում։

Սոսեի ամուսինն ու հայրը դիրքերում են մնացել ու ընտանիքն այժմ դեռ հետագայի ոչ հաստատ տեսլականով նախատեսում է մի քանի ամիս ևս բնակվել հյուրանոցում. «Դեռ չգիտենք ինչ պետք է անենք, քանի որ Արցախում վիճակն անորոշ է, չեմ կարող երեխաների հետ գնալ։ Բայց ամուսինս զինվորական է. չի կարող աշխատանքը թողնել ու էստեղ գալ, բայց մենք երեխաների հետ մի քանի ամիս դեռ այստեղ կմնանք՝ մինչև հստակ կլինի մեր հետագան»։

Սոսեի ընտանիքի գյուղը՝ Ներքին Ճարտարը մնացել է թշնամու տիրապետության տակ, և ընտանիքն այս պահին տուն չունի։

Մասնագիտությամբ հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Սոսեն Դիլիջանում ևս անգործ չի կարողանում նստել։

Սոսեն «Դասավանդիր Հայաստան» ծրագրի շրջանակներում ստեղծված «Դասավանդիր առ հույս» ծրագրին է ներգրավվել որպես ուսուցիչ և այժմ իր հայրենակից երեխաներին է օգնում իրացնել իրենց կրթության իրավունքը։

«Մեզ մոտ գալիս էին «Դասավանդիր Հայաստանի» ուսուցիչներ և ես իրենցից իմացա, որ նման ծրագիր կա ու ցանկություն եղավ մասնակցել, քանի որ չգիտենք՝ ինչքան ենք այստեղ մնալու և ուզում էին ինչ-որ աշխատանք ունենալ»։

Սոսեի փոխանցմամբ՝ երեխաների մոտ դեռ մնացել է պատերազմի ընթացքում լսված պայթյունի ձայներից վախը։ Նրա խոսքով՝ երեխաները, երբ որոշ ձայներ ասոցացնում են պայթյունի հետ, վախենում են, որ նորից պատերազմ կլինի։

Արցախ վերադառնալու և այնտեղ ապրելու վստահություն Սոսեն չի տեսնում։

Նա վստահ է, որ քանի դեռ չկա Արցախի կարգավիճակի հստակեցում, իրենք միշտ էլ լարված են ապրելու. «Նախ երեխաներիս համար եմ մտածում, հետո իմ աշխատանքի կամ տան։ Եթե վստահ լինեմ, որ վաղը թուրքը չի գալու ասի՝ հիմա էլ Ստեփանակերտն ու Մարտունին հանձնեք, կգնամ հետ, բայց քանի որ չունեմ այդ վստահությունը, որովհետև մինչև հիմա գյուղ են վերցնում, ես չեմ կարող ապահով ապրել»։

Սաթենիկ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031