Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը պետք է մնա անփոփոխ և լուծվի ապագայում: Այս մասին իր ամենամյա մեծ ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Մենք միշտ տարիներ շարունակ, ես հիմա կրկնեմ մեր դիրքորոշումը, ելել ենք նրանից, որ Ադրբեջանին պետք է վերադարձվեն Լեռնային Ղարաբաղի շուրջ պահվող 7 շրջանները,- ասել է նա:- Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը պետք է լինի անփոփոխ, այսինքն` պետք է փոխանցվի ապագային, պետք է արձանագրվի ստատուս-քվոն Լեռնային Ղարաբաղում՝ բայց պարտադիր կերպով ստեղծելով հնարավորություն Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի շփման համար, ինչի համար նախատեսվում էր ստեղծել այսպես կոչված Լաչինի միջանցքը»:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ