Լրահոս
Օրվա լրահոսը

Պուտինը հույս է հայտնել, որ միջազգային կազմակերպությունները կօգնեն տարածաշրջանին

Դեկտեմբեր 17,2020 18:25

Ռուսաստանը հույս ունի, որ Լեռնային Ղարաբաղի կարգավորման միջնորդները, ինչպես նաև միջազգային կազմակերպությունները խոսքից կանցնեն գործի և կսկսեն ակտիվորեն օգնել տարածաշրջանին: Այս մասին իր ամենամյա ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Մենք մեծ հույս ունենք, որ միջազգային միջնորդներն ի վերջո խոսքից կանցնեն գործի և կսկսեն փաստացի օգնել մարդկանց, որոնք օգնության կարիք ունեն, առաջին հերթին Լեռնային Ղարաբաղ վերադարձող փախստականներին, որպեսզի ոչ միայն Ռուսաստանը դա անի՝ այնտեղ ուղարկելով մարդասիրական շարասյուներ, այլև միջազգային կազմակերպությունները նույնպես ի վերջո ծավալվեն. և՛ ՅՈՒՆԻՍԵՖ-ը, և՛ ՅՈՒՆԵՍԿՕ-ն, և՛ ՄԱԿ-ի պարենամթերքի կազմակերպությունը»,- ասել է Պուտինը:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031