Քիչ առաջ մայրաքաղաքի Աջափնյակ համայնքից մեկնարկեց «Հայրենիքի փրկության շարժման» նախաձեռնած «Արժանապատվության երթը»: Իշխանության հրաժարականի պահանջով քաղաքացիները այսօր էլ Հալաբյան փողոցից շարժվում են դեպի Ֆրանսիայի հրապարակ:

The movement for the Salvation of the Homeland organized a ‘Dignity March’ in the streets of Yerevan, Armenia
Երթի մասնակիցների վանկարկումները նույնն են՝ «Առանց Նիկոլ Հայաստան», «Նիկոլ դավաճան»: Երթի կազմակերպիչներն ահազանգում են, որ խնդիրն այժմ ոչ միայն Արցախի, այլ նաեւ ՀՀ սահմանների հետ է կապված, քանի որ «Նիկոլ Փաշինյանը թուրքին գրկաբաց ընդունում է Կապանի մատույցներում»:

The movement for the Salvation of the Homeland organized a ‘Dignity March’ in the streets of Yerevan, Armenia
«Մարդիկ կուրացած հավատում են այն մարդուն, ով այնպիսի իրավիճակ է ստեղծել, որ վաղը Կապանը կրակոցների տակ է լինելու: Այն, ինչ կատարվում է այսօր Հայաստանում, գոյամարտ է, որում չի լինելու ոչ սպիտակ, ոչ սեւ»,- ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը՝ դիմելով հանրությանը եւ կոչ անելով՝ դուրս գալ փողոց եւ միանալ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին, քանզի այս շարժումը իշխանության համար պայքար չէ:

The movement for the Salvation of Homeland organized a ‘Dignity March’ from TUMO heading to the streets of Yerevan, Armenia
Հիշեցնենք, որ վաղը՝ մինչև 17.00-ն, Կապանի շահեկան դիրքերը հանձնվում են թշնամուն:
Կարդացեք նաև

The movement for the Salvation of Homeland organized a ‘Dignity March’ from TUMO heading to the streets of Yerevan, Armenia
ՀՅԴ-ական գործիչ, «Երկիր մեդիա» հեռուստաընկերության քաղաքական և լրատվական ծրագրերի տնօրեն Գեղամ Մանուկյանն էլ նկատեց, որ Նիկոլ Փաշինյանի հերթական ստի համար, որը նոր գերեվարվածների մասին տեղեկությունն արդարացնելուն էր միտված, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ռուս խաղաղապահներն էլ են շրջափակման մեջ հայտնվել: Այդ տեղեկությունը հերքվեց ռուսական կողմից: Գեղամ Մանուկյանի գնահատմամբ՝ «երեկ Հայաստանը ապտակ ստացավ ՌԴ-ից»:

The movement for the Salvation of Homeland organized a ‘Dignity March’ from TUMO heading to the streets of Yerevan, Armenia

The movement for the Salvation of Homeland organized a ‘Dignity March’ from TUMO heading to the streets of Yerevan, Armenia

The movement for the Salvation of Homeland organized a ‘Dignity March’ from TUMO heading to the streets of Yerevan, Armenia
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ