Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի կարծում, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտությունը թեժացել է դրանում արտաքին ուժերի միջամտության պատճառով: Այս մասին Պուտինը հայտարարել է այսօր անցկացվող իր մեծ ասուլիսի ընթացքում:
«Իրավիճակը դուրս է եկել վերահսկողությունից, այդ լարվածությունը ձգվում էր բազում տարիներ,- ասել է նա:- Չեմ կարծում, որ դա տեղի է ունեցել դրսից ինչ-որ միջամտության պատճառով: Բազմիցս տեղի են ունեցել փոխհրաձգություններ, փոքրիկ բախումներ: Արդյունքում դա վերածվեց հակամարտության»:
Մոսկվայի դիրքորոշումը, ըստ Պուտինի, այն է, որ կարգավորումը պետք է լինի առանց արյունահեղության:
«Ռուսաստանի դիրքորոշումը միշտ այն է եղել, որ մենք պետք է առանց արյունահեղության անցնենք պայմանավորվածություններին: Այդպիսին է եղել մեր դիրքորոշումը նաև Մինսկի խմբում, որի համանախագահներն են Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Ֆրանսիան»,- ասել է Պուտինը:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ