«Ռազմինֆո». Արցախում ռուս-թուրքական համատեղ դիտարկման կետը կլինի այն վայրում, որտեղ կնշի Ադրբեջանը, այդպես է նշված կենտրոնի ստեղծման մասին ռուս-թուրքական համաձայնագրում։ Մշտադիտարկման կենտրոնը Աղդամում (Ակնա), այդ շրջաններում կլինի։
Այս մասին այսօր ուղիղ եթերում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն։
Թուրք նախարարը հայտարարել է նաև, թե «Թուրքիա-Հայաստան սահմանի բացումը օգտակար կլինի նաև հայ ժողովրդի համար, կնպաստի առևտրի սկսվելուն․․․ Հատկապես Թուրքիայի և Ադրբեջանի հետ փակ սահմանները Հայաստանի տնտեսությանն էլ են շատ վնասել»։