Բելգրադում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Աշխարհի գավաթի անհատական խաղարկության երկրորդ օրը Հայաստանի հավաքականից մրցագորգ մտած չորս ըմբիշներից պայքարի մեջ մնացել է միայն 65 կգ քաշային Վազգեն Թեւանյանը: Նա տարել է երեք հաղթանակ, մտել կիսաեզրափակիչ եւ սպասում է իր հաջորդ մրցակցին:
61 կգ քաշային Ռազմիկ Պապիկյանը, 79 կգ քաշային Արման Ավագյանը եւ 86 կգ քաշային Հովհաննես Մխիթարյանը տարբեր փուլերում պարտություն են կրել:
Այսօր երեկոյան 57 կգ քաշային Արսեն Հարությունյանը գոտեմարտելու է ոսկե մեդալի, իսկ 70 կգ քաշային Արման Անդրեասյանը՝ բրոնզե մեդալի համար:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ