Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Ղահրամանյան ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Սիրելի սյունեցիներ, ուզում եմ հստակություն մտցնենք ընթացող գործընթացի շուրջ․
1․ Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքից ՈՉ ՄԻ ՄԻԼԻՄԵՏՐ տարածք Ադրբեջանին չի հանձնվում։
2․ Մեր սահմանային դիրքերը տեղակայված են եղել Կուբաթլուի և Զանգելանի հատվածում։
3․ Մամուլում տարածված տեղեկությունները, թե իբր շրջափակման մեջ են ընկնում գյուղեր, չեն համապատասխանում իրականությանը։
Կարդացեք նաև
4․ Օդանավակայանի գործարկման հետ կապված խնդիրներ չեն առաջանալու։
5․ Կապան-Ագարակ (գյուղ) ավտոճանապարհը շարունակելու է բնականոն շահագործվել։
6.ՌԴ սահմաանապհներ են տեղակայվելու սահմանի որոշ հատվածներում անվտանգությունը ապահովելու նպատակով (նաև Գորիս-Կապան մայրուղի):
7.Կապանի և Սյունիքի անվտանգությանը ոչինչ չի սպառնում։
Հ.Գ. Սիրելի սյունեցիներ, ամբողջովին հասկանում և ընդունում եմ բոլորիդ անհանգստությունը և բողոքը, սակայն կոչ եմ անում չտրվել սադրանքների և լինել համախմբված»։