Լրահոս
Օրվա լրահոսը

Մարդ է, ով պահում է իր խոսքը. Պուտինը խոսել է Էրդողանի մասին

Դեկտեմբեր 17,2020 16:22

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր հրավիրված մեծ ասուլիսում խոսել է Թուրքիայի իր գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ իր հարաբերությունների մասին՝ համաձայնելով, որ հաճախ «առանձին հարցերի շուրջ» իրենք տարաձայնություններ ունենում են:

«Երբեմն անգամ իրար հակասող հայացքներ (ենք ունենում- խմբ.): Բայց նա մարդ է, որը պահում է իր խոսքը: Տղամարդ: Նա չի խորամանկում»,- ասել է Ռուսաստանի նախագահը՝ բնութագրելով իր թուրք գործընկերոջը:

Նա նշել է, որ եթե Էրդողանն ինչ-որ բան արդյունավետ համարի Թուրքիայի համար, ապա «մինչև վերջ կգնա», նրա վարքը կանխատեսելի է:

«Դա շատ կարևոր է՝ հասկանալու համար, թե ում հետ գործ ունես»,- ասել է Պուտինը:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031