Լրահոս
Օրվա լրահոսը

«Գյուղապե՞տը պետք է պաշտպանի մեր սահմանը, թե՞ ռուսը, եթե ռուսը պետք է պաշտպանի, այդ դեպքում եկեք գնանք մտնենք Ռուսաստանի կազմի մեջ». Վարդան Այվազյան

Դեկտեմբեր 17,2020 15:54

«Շատ շուտով մենք ունենալու ենք, անխուսափելի է լինելու ուղղակի էներգակիրների գների աճը: Գազը կարող է չթանկանա, բայց հոսանքը 100 տոկոս կթանկանա: Եթե մենք 300 մգՎտ հոսանք էինք ստանում Արցախի ՀԷԿ-երից, հիմա ՀԷԿ-երի 70-80%-ն արդեն անցել է իրենց տարածքը; Հիմա մենք պետք է այդ հոսանքը տանք; ՀԷԿ-երից եկող հոսանքի գինը 8 դրամ էր, մենք պետք է ստանանք գազից, որը 25-30 դրամ է: Ծախսերի ավելացում է լինելու դոլար-դրամային արտահայտությունը մեջը կա, ի՞նչ պետք է անենք, թանկ առնեն՝ էժա՞ն վաճառեն, ո՞ւմ հաշվին: Վատագույն երազը, որ մարդը կարող էր պատկերացնել, այս մղձավանջից շատ ավելի լավ էր: Սա իրականում մղձավանջ է մեզ համար»,- այսօր «Հայելի» ակումբում հրավիրած ասուլիսում ասաց ՀՀԿ նախկին պատգամավոր, բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանը:

Նա, որպես լուծում, առաջարկեց միավորվել, սեւերի ու սպիտակների տարանջատումը հանել. «Այս քաղաքական թիմը չունի ապագա, ժողովուրդը պետք է միասնական լինի, հերիք է, չենք կարողանում: Տան մեջ կեսը սեւ են, կեսը՝ սպիտակ: Մենք գնում ենք ուղիղ անկում ու ամենավտանգավորն այն է, որ ազատ անկման պարագայում արագությունը շատ մեծ է ու այդ արագությամբ մենք գնում ենք: Երբ որ շատ խորը մտածես, կարող է եւ գժվես: 20-30 հազար մարդիկ, որոնք այս երկրի համար պետք է աշխատեին, այդքան անդամալույծ դարձած երիտասարդ սերունդ, 50 տարի պետք է աշխատեին այս երկրի համար: Ում հետ դու խոսում ես… ես ամեն ձեւ փորձում էի օգնել, ընտանիքներ էի պահում Արցախից: Մարդիկ գալիս, ասում էին՝ չենք կարողանում մենք գիշերները քնել: Խոսե՞լ եք վերադարձածների հետ, հոգեկան հաշմանդամ են դարձել; Ու այդքանից հետո արժանապատվության խորը կորուստ»:

Վարդան Այվազյանը ընդունեց, որ ստեղծված իրավիճակում իրենց մեղքն էլ կա. «Մենք գրեցինք մի սահմանադրություն, կրիզիսային (ճգնաժամային) վիճակում լուծումներ չտվեցինք, թողեցինք լուծումը վարչապետի բարոյական կերպարի վրա»:

Նա հորդորեց կանգ առնել, որովհետեւ հիմա ում նայում ես՝ ծանր մեղադրանք է առաջադրված՝ իշխանության յուրացում, մահափորձ. «Կարծես ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելու նման մի բան է»:

Հարցին, թե ընդդիմադիրների կազմակերպած բողոքի այս ցույցերով հնարավո՞ր է հասնել հաջողության, որովհետեւ Փաշինյանն ասաց, որ ժողովուրդը չի պահանջում իր հրաժարականը, սա էլիտար բունտ է , Վարդան Այվազյանը պատասխանեց, որ շարժիչ ուժը, մտածողները հենց էլիտան են. «Այսինքն ի՞նչ, այն ժամանակ ժե՞խն էր մնացել, որ միտինգ էին անում: Ստացվում է, որ հեղափոխություն իրականացնողները ու հեղափոխությանը սատարողները «ժեխե՞րն են» եղել… Երբ որ բառակույտերից, ֆեյսբուքյան պատերազմներից կանցնենք կոնկրետ գործողությունների… մարդիկ սոված են, տուժած են, կորցրած որդի ունեն, կոնկրետ գործողություններ են ուզում: Գերի ընկածներով զբաղվում են բոլորը, բացի կառավարությունից: Բա ինչի՞ համար եմ ես հարկ տալիս, որ այդ փափուկ աթոռների՞ն նստեք: Միայն բառախաղեր ու բառակույտեր, դրա համար մտածող մարդն ասում է՝ չի լինի այսպես…Գյուղապե՞տը պետք է պաշտպանի մեր սահմանը, թե՞ ռուսը: Եթե ռուսը պետք է պաշտպանի, այդ դեպքում եկեք գնանք մտնենք Ռուսաստանի կազմի մեջ: Հո խոսելով չի՞»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031