Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Զինվորական դատախազի հետ իրավապաշտպանների հանդիպումը չստացվեց

Դեկտեմբեր 17,2020 15:46

«Զինվորական դատախազ Վահե Հարությունյանը մեզ գործընկերաբար հրավիրեց երեք հոգանոց կազմով ներս մտնել եւ հանդիպել իր հետ, հարցեր տալ: Ասացինք, որ երեսունից ավելի ենք, ամեն մեկն ունի իր հարցերը, չենք կարող որոշել, թե ովքեր են երեք հոգին: Խնդրեցինք, որ ինքն իջնի եւ պատասխանի հարցերին: Նոր ստացա վերջնական մերժում, որ չի կարող, նպատակահարմար չի գտնում իր գործընկերների մոտ իջնել»,-լրագրողների հետ զրույցում ՀՀ զինվորական դատախազության առաջ այսօր ասաց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:

Հիշեցնենք, որ երեսունից ավելի իրավաբաններ հետպատերազմյան զարգացումների վերաբերյալ հարցեր էին ցանկանում հղել զինվորական դատախազին:

«Մոտեցումն ընդունում ենք ի գիտություն: Նույն օրակարգով այսօր 16:00-ին գնալու ենք նաեւ գլխավոր դատախազություն, խնդրելու ենք, որ իջնի եւ պատասխանի մեր հարցերին: Ի՞նչ իրավական ընթացակարգեր կան, ե՞րբ է իրավական գնահատական տրվելու այս խայտառակ հայրենազրկմանը»,-հավելեց Ռուբեն Մելիքյանը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031